• Latest news

Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակումը

29 հունվարի, 2021  14:49

Ամբողջ աշխարհում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի, այսպես կոչված, «բրիտանական շտամը». ԱՀԿ վերջին տվյալներով՝ այն արդեն գտել են աշխարհի 33 երկրներում: Կարծիք կա, որ դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերված շտամը ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամները:

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության վարչությունը (ONS) հաշվետվություն է հրապարակել ախտանիշների վերաբերյալ, որոնք հատուկ են B117 տարբերակին, որը կոչվում է «բրիտանական շտամ»:

ONS-ի հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայի բնակիչների հարցումների տվյալների հիման վրա, որոնց մոտ COVID-19-ը հաստատվել է նոյեմբերի 15-ից հունվարի 16-ը՝ հենց այս ժամանակահատվածում է նոր շտամը սկսել ակտիվորեն տարածվել երկրի տարածքում, հայտնում է Medportal.ru-ն:

Մասնագետների հարցումը ցույց է տվել, որ հազից գանգատվող մարդկանց թիվը զգալիորեն մեծացել է՝ հարցվածների 35 տոկոսն ընդդեմ ավելի վաղ եղած 27 տոկոսի: Մասնագետները նաեւ նշել են վարակվածների բաժնի մեծացումը, որոնք գանգատվում են կոկորդի ցավից, հոգնածությունից, մկանային ցավից: Իսկ ահա համի եւ հոտառության կորուստը SARS-Cov-2 նոր տարբերակով վարակվելու դեպքում զգալիորեն հազվադեպ է հանդիպում վիրուսի ավելի վաղեմի տարբերակների համեմատությամբ: Մինչդեռ գլխացավի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումների մասին հայտնած պացիենտների բաժինը չի փոխվել:

Ուորիք համալսարանի (University of Warwick) մոլեկուլային ուռուցքաբանության պրոֆեսոր Լոուրենս Յանգը նշել է, թե քանի որ SARS-Cov-2-ի նոր տարբերակն ավելի վարակիչ է, հավանաբար, վարակված մարդկանց վիրուսային բեռն ավելի մեծ է, ինչը կարող է ազդել ախտանիշների փոփոխության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է