• Latest news

Մասնագետ. Հանրահավաքների մասնակիցների 80-90%-ը դիմակ չի կրում, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն աճում են

2 մարտի, 2021  17:27

Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը նկատելիորեն աճել են նախորդների համեմատ: Այս մասին NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի վարիչ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին դառնում է լարված, եւ համավարակի երրորդ ալիքի սպասման կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում հիվանդանոցների վերապրոֆիլավորման ուղղությամբ: Այս ամենը արդյունք է այն բանի, որ մարդիկ դադարել են պահպանել անվտանգության կանոնները՝ դիմակներ չեն կրում, չեն ախտահանում ձեռքերը, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը:

«Ե՛ւ բնակչությունը, ե՛ւ բիզնես-ձեռնարկությունները կորցրել են զգոնությունը: Բայց եթե մենք չենք ցանկանում կրկին հայտնվել այն իրավիճակում, որն ունեցել ենք մայիս-հունիս ամիսներին, իսկ հետո` հոկտեմբերին։ Պետք է, որ մարդիկ կրկին սկսեն պահպանել անվտանգության կանոնները, որպեսզի առողջապահության համակարգը կարողանա դիմակայել իր առջեւ ծառացած մարտահրավերներին»,- ասաց Ռոմելլա Աբովյանը։

Համաճարակաբանի խոսքով՝ Հայաստանում վերջին օրերին անցկացվող հանրահավաքները նույնպես կարող են նպաստել համաճարակաբանական իրավիճակի վատթարացմանը, քանի որ դրանց մասնակիցները նույնպես չեն պահպանում հակահամաճարակային միջոցառումները:

«Հանրահավաքների մասնակիցների մոտ 80-90%-ը դիմակ չի կրում, ոչ ոք չի պահպանում սոցիալական հեռավորությունը... Այս ամենը կնպաստի երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացմանը»,- ասաց մասնագետը` հավելելով, որ այսօր հիվանդացությունը աճում է ոչ միայն մեծահասակների, այլ նույնիսկ երեխաների շրջանում:

Ավելին, ըստ մասնագետի, չարժի հուսալ, թե ջերմաստիճանի բարձրացման հետ հիվանդացությունը կնվազի: Դեռեւս անցյալ տարի ԱՀԿ մասնագետները նախազգուշացրել էին, որ ջերմաստիճանի փոփոխությունները ուղղակի ազդեցություն չունեն կորոնավիրուսով վարակման վրա: Եւ Հայաստանի փորձը նույնպես դա հաստատեց՝ անցյալ տարվա գարնանն ու ամռանը հիվանդացութունը շատ բարձր էր՝ չնայած տաք եղանակին: Աշնանը այն ավելի աճեց, չնայած եղանակը շարունակում էր տաք մնալ:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսային վարակով տառապող 4700 պացիենտ է բուժվում։ Համավարակի սկզբից դեպքերի ընդհանուր թիվը 172 456 է, որից 3200-ը մահացել են: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արվել է կորոնավիրուսի 2951 թեստ, 240-ի պատասխանը դրական է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել