• Latest news

Բրազիլիայում երեք չափաբաժին պատվաստանյութ ստացած մարդը մահացել է օմիկրոն շտամից

7 հունվարի, 2022  11:28

Բրազիլիայում օմիկրոն շտամից մահացել է մի պացիենտ, որը կորոնավիրուսի դեմ երեք չափաբաժին պատվաստանյութ էր ստացել։

Ինչպես տեղեկացնում է G1-ը, 68-ամյա պացիենտը մահացել է Ապարեսիդա դի Գոյանիա քաղաքում (Գոյաս նահանգ)։ Հայտնի է, որ պացիենտը տառապում էր հիպերտոնիայով եւ թոքերի քրոնիկական հիվանդությամբ։ Թե որ դեղանյութով է պատվաստվել մահացածը՝ չի նշվում։

Նշենք, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամից առաջին մահը գրանցվել է 2021թ. դեկտեմբերի 21-ին։ Մահացել է Տեխաս նահանգի մոտ 50 տարեկան բնակիչը։ Տղամարդը պատվաստված չէր, բացի այդ, սրտի հետ կապված խնդիրներ ուներ։

Նշենք նաեւ, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ B.1.1.529 կոդով, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Վարակվելու առաջին հաստատված դեպքերը վերաբերում են նոյեմբերի 24-ին։ Շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով եւ արդեն հասցրել են ընդունել դրա վտանգավորությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել