• Latest news

Մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են, օմիկրոնը երեխաների շրջանում շատ տարածված է. Անահիտ Ավանեսյան

3 փետրվարի, 2022  13:49

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը շատ տարածված է նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում, եւ հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են աշխատում՝ նրանց բուժօգնություն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, օմիկրոնով հոսպիտալացված պացիենտների միջին տարիքը 47 տարեկան է, այսինքն, միջին տարիքի նվազում է նկատվում:

Նախարարի խոսքով, օմիկրոնի ախտանիշները նման են հարբուխի կամ գրիպի ախտանիշների՝ հազ, փռշտոց եւ այլն: Հաճախ վարակը ավելի թեթեւ է ընթանում, եւ հոսպիտալացման կարիք չի լինում:

«Եթե նույն թվերը ունենայինք դելտա շտամի պարագայում, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ կլիներ», - նշեց Ավանեսյանը:

Այս պահին, նրա խոսքով, հիվանդանոցների մահճակալային ֆոնդը ամբողջովին ծավալված չէ, եւ հարկ եղած դեպքում կարելի կլինի նաեւ նոր մահճակալներ ծավալել:

Սակայն այս ամենը, նախարարի խոսքով, չի նշանակում, որ օմիկրոն շտամին կարելի է «մատների արանքով» նայել, քանի որ այս պահին հոսպիտալացված քաղաքացիների մոտ 80 տոկոսի մոտ հենց օմիկրոնն է, եւ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ, այդ իսկ պատճառով զգոնությունը չի կարելի թուլացնել:

Ինչպես նշեց Ավանեսյանը, վարակվածների մեջ հոսպիտալացման տոկոսը ցածր է, բայց եթե մեծ թվով վարակվածներ լինեն, մեծ կլինի նաեւ հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց թիվը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է