• Latest news

Ինչու են 35 տարեկանից հետո տղամարդիկ գիրանում

5 մարտի, 2022  20:33

Շատ տղամարդիկ 35 տարեկանից հետո սկսում են գիրանալ, նույնիսկ եթե մինչ այդ քաշի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Դրա պատճառները հասկանալու համար բրիտանացի մասնագետները հարցում են անցկացրել 35-58 տարեկան տղամարդկանց շրջանում։

Eat This, Not That!-ը գրում է, թե հարցման մասնակիցները խոստովանել են, որ ավելորդ քաշն իրենց մոտ բացասական հույզեր է առաջացնում եւ իջեցնում է ինքնագնահատականը, ինչի պատճառով շատերն ընկնում են փակ շրջանի մեջ՝ իրենց մխիթարելու համար նրանք սկսում են կալորիական սնունդ ուտել, ինչի պատճառով ավելի են գիրանում։

«Մխիթարվելու համար սնունդը» քաշի ավելացման միակ պատճառը չէ։ Սակայն հարցման մասնակիցները հազվադեպ են կարողացել գիրության հանգեցնող այլ գործոններ նշել։ Հետազոտողները նրանց սխալները կապում են այն բանի հետ, որ տղամարդիկ, որպես կանոն, կանանցից ավելի քիչ են տեղյակ, թե ինչպես պետք է հետեւել քաշին, ճիշտ սնվել եւ հետեւել դիետաների։

Հիմնականում տարեց մարդկանց հետ աշխատող Ռոննի Լյուբիշերը Eat This, Not That!-ին պատմել է, որ հետազոտության արդյունքները համընկնում են իր սեփական դիտարկումների հետ: Նրա խոսքով՝ շատերը համոզված են, որ տարիքի հետ քաշի ավելացումից հնարավոր չէ խուսափել։

«Ավելի լավ է չհանձնվել, այլ համարել, որ եկել է զրոյից առողջությանը, այդ թվում՝ ուտելու սովորություններին հետեւելու պահը, որպեսզի պատրաստվես գալիք տասնամյակներին»,- ասել է մասնագետը։ «Դա ավելի կարեւոր է, քան միայն նիհարելու վրա կենտրոնանալը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել