• Latest news

Գիտնականներն ուսումնասիրում են ծաղկային նեկտարի ներուժը լեյշմանիոզի դեմ պայքարելու համար

3 հունիսի, 2022  17:45

Գիտնականներն ուսումնասիրում են ծաղկային նեկտարի ներուժը լեյշմանիոզի դեմ պայքարելու համար։

Leishmania մակաբույծները տարեկան վարակում են ավելի քան մեկ միլիոն մարդու, ասվում է PLOS Neglected Tropical Diseases ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լեյշմանիոզը ազդում է աշխարհի ամենաաղքատ մարդկանց վրա եւ կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են թերսնումը, աղքատությունը եւ թուլացած իմունային համակարգը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպիսիք են անտառահատումները եւ ուրբանիզացիան:

Վիսցերալ լեյշմանիոզը կարող է առաջացնել ջերմություն, լյարդի եւ փայծաղի մեծացում, անեմիա եւ քաշի կորուստ: Հիվանդության այլ ձեւերից են մաշկային լեյշմանիոզը, որն առաջացնում է խոցեր եւ մաշկի այլ վնասվածքներ, որոնք հաճախ հանգեցնում են սպիների եւ նույնիսկ հաշմանդամության, եւ լորձաթաղանթային լեյշմանիոզը, որը վնասում է բերանի, քթի եւ կոկորդի լորձաթաղանթը:

«Այս նույն միացությունները կարող են նվազեցնել վարակը նեկտար սպառող ավազի ճանճերի մեջ»,-ասում է հետազոտության հեղինակ Էվան Պալմեր-Յանգը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ֆիտոքիմիկատների   կոնցենտրացիաները, որոնք առկա են ծաղկի նեկտարում, ավելի քան բավարար են Leishmania-ի աճը կանխելու համար:

Եթե ​​ծաղկի նեկտարի միացությունները նույնքան արդյունավետ են վայրի բնության մեջ Leishmania-ի մակաբույծների դեմ, որքան ցույց են տալիս լաբորատոր փորձերը, նման բույսերի ռազմավարական մշակումը կարող է օգնել նվազեցնել Leishmania-ի մակաբույծների բեռը ավազի ճանճերի վրա, ասում են հետազոտողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել