Կնճիռների դեմ ներարկվող դեղամիջոցը, որը մոտ երկու ամիս ավելի երկար է տեւում, քան բոտոքսը, կանաչ լույս է ստացել Սննդի եւ դեղերի վարչության (FDA) կողմից մեծահասակների մոտ օգտագործման համար՝ դառնալով իր տեսակի առաջին դեղամիջոցը, որը հաստատում է ստացել ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, գրում է Daily Mail-ը։
Ամերիկյան Revance ընկերության արտադրած Daxxify-ը ներարկվում է դեմքի եւ աչքերի շուրջ պրոբլեմատիկ գծերի մեջ։ Դեղամիջոցի տեւողությունը մոտ վեց ամիս է, ինչը գերազանցում է իր հիմնական մրցակից բոտոքսի ազդեցության տեւողությունը, որը երեքից չորս ամիս է։
Կենսատեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ֆոլին ասել է, որ ընկերությունն արդեն ուսումնասիրում է դեղամիջոցի օգտագործումը շուրթերի սպազմի եւ ցերվիկալ դիստոնիայի բուժման համար, երբ պարանոցի մկաններն ակամա կծկվում են:
Daxxify-ն ազդում է նույն կերպ, ինչ Botox-ը՝ նյարդամկանային շրջափակման դեղամիջոց, որն արդյունավետորեն սառեցնում է մկանները՝ օգնելով կանխել կնճիռների առաջացումը:
Սովորաբար բոտոքսի հաճախորդներին տարեկան առնվազն երեք ներարկում է պահանջվում, սակայն Daxxify-ի դեպքում դա կարող է կրճատվել մինչեւ երկուս՝ բուժման նույն ազդեցությամբ։
Նոր պրոցեդուրայի գինը դեռ պետք է հայտարարվի, սակայն դրա հիմնական մրցակիցը բուժման յուրաքանչյուր տարածքում մեկ ներարկման համար, որպես կանոն, 250-ից 500 դոլար արժե:
Ֆոլին պատմել է, որ իրենք նախատեսում են նախ այն բաժանել մի քանի դեղատներում, որոնց գտնվելու վայրը չի բացահայտվել, միայն որոշ հիվանդների դեպքում օգտագործման համար:
Այնուհետեւ դեղամիջոցը կհայտնվի կոմերցիոն վաճառքում:
Daxxify-ն առաջին դեղամիջոցն է, որը բանաձեւի կայունության պահպանման համար պեպտիդներ, այլ ոչ թե սովորաբար օգտագործվող կենդանական կամ մարդկային սպիտակուցներ է օգտագործում։
Արդյունքները ցույց են տվել, որ հիվանդների 74 տոկոսի մոտ բուժումից չորս շաբաթ անց կնճիռների քանակի նվազում է նկատվել: Միջին ազդեցության ժամանակը վեց ամիս էր, իսկ որոշ հիվանդներ նշել են, որ դեղամիջոցը շարունակում է գործել նույնիսկ ինը ամիս անց:
Բուժման ամենատարածված կողմնակի ազդեցությունը գլխացավն էր (մասնակիցների 6 տոկոսի մոտ), որին հաջորդում են կոպերի իջեցումը (2 տոկոս):
Մկանային թուլություն կամ շնչառության հետ դժվարություններ ոչ ոքի մոտ չի նկատվել, սակայն FDA-ն նախազգուշացրել է, որ դա դեռ կարող է տեղի ունենալ բուժումն օգտագործելիս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր