• Latest news

Խոզի սրտով ամերիկացու, որը մահացել էր, կարդիոռիթմերում հայտնաբերվել են անոմալիաներ

1 նոյեմբերի, 2022  12:45

Խոզի սրտի պատվաստմամբ ամերիկացու սրտի աշխատանքում հայտնաբերվել են անոմալիաներ, որոնք առաջացել էին արդեն փոխպատվաստումից հետո, տեղեկացրել է Սրտի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Հունվարին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտն առաջին անգամ հաջող փոխպատվաստվել էր 57-ամյա մի տղամարդու, որը կյանքի համար վտանգավոր հիվանդություն ուներ։ Բայց մի քանի ամիս հետո ամերիկացին մահացել էր, տեղեկացվել էր, որ նոր սրտի մեջ վիրուս էր հայտնաբերվել։

Քսենոփոխպատվաստմանը երկար ժամանակ խանգարում էր այն, որ իմունային համակարգը չէր ընդունում օտարածին հյուսվածքներ։ Կենսաբանները լուծեցին խնդիրը, երբ հարմարեցրին գենոմային CRISPR/Cas9-ը այն գեները հեռացնելու նպատակով, որոնք պատասխանատու էին «յուրային-օտար» համակարգի աշխատանքի համար։

Դրա շնորհիվ հետազոտողները կարողացան փոխպատվաստել խոզի սիրտը սկզբում բաբուինի մարմնում, իսկ հետո 57-ամյա Դեւիդ Բենեթին։ Սկզբում թիմը խնդիրներ չի հայտնաբերել փոխպատվաստված սրտի աշխատանքում, բայց վիրահատությունից երկու ամիս հետո տղամարդն անսպասելի մահացել է։ Դա վեճեր է առաջ բերել քսենոփոխպատվաստման անվտանգության շուրջ։

Գիտնականները երկար ժամանակ փորձում էին պարզել պացիենտի մահվան պատճառները, եւ քանիցս ուսումնասիրել են Բենեթի սրտագրերը։ Համեմատությունը անոմալիաներ բացահայտեց փոխպատվաստված սրտի կարդիոռիթմերում, որոնք վրիպել էին գիտնականների ուշադրությունից վիրահատության ժամանակ։

Թիմը հայտնաբերել է, որ երեք կարեւոր պարամետրեր զգալիորեն ավելի բարձր են եղել փոխպատվաստված սրտում, քան այն մեծությունները, որոնք բնորոշ են ոչ միայն խոզի, այլեւ մարդու առողջ օրգանների համար։ Դրանք անոմալ բարձր էին վիրահատությունից հետո անցած երկու ամսում, ինչը վկայում է բջջային համակարգերի աշխատանքի լուրջ խափանումների մասին, որոնք պատասխանատու են սրտի ներսում էլեկտրական ազդանշանների փոխանցման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել