• Latest news

Տաուրինի ընդունումը կարող է երկարացնել կյանքը 

10 հունիսի, 2023  13:22

Գիտնականների խումբը կապ է հայտնաբերել ամինաթթու տաուրինի լրացուցիչ ընդունման եւ կյանքի տեւողության եւ առողջական վիճակի միջեւ փորձարարական մկների, որդերի եւ մակակների մոտ: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Տաուրինը կենդանիների եւ մարդկանց հյուսվածքների կարեւոր բաղադրիչ է եւ գործնականում բացակայում է բույսերում: Ե՛վ կենդանիները, եւ՛ մարդիկ ի վիճակի են սինթեզել այս նյութը, բայց տարիքի հետ այդ կարողությունը նվազում է. մարդու կյանքի ընթացքում դրա մակարդակը նվազում է մոտ 80 տոկոսով։

Հետազոտության հեղինակները նաեւ նշում են տաուրինի մակարդակի նվազումը ճարպակալմամբ եւ շաքարախտով տառապող մարդկանց մոտ եւ դրա բարձրացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:  

Նոր փորձերը ցույց են տվել, որ տաուրինի լրացուցիչ չափաբաժիններն ավելացրել են կյանքի միջին տեւողությունը 10-23 տոկոսով նեմատոդ որդերի մոտ, 10-12 տոկոսով՝ մկների մոտ։ Կրծողների մոտ տաուրինի ավելացումը հանգեցրել է նաեւ ուժի ցուցանիշների աճին, համակարգման եւ հիշողության բարելավմանը եւ ծերացման բազմաթիվ նշանների թուլացմանը:   

Հետազոտությունները, որոնք ավելի վաղ իրականացվել են մարդկանց մասնակցությամբ, նաեւ ցույց են տվել, որ լրացուցիչ տաուրինը դրական ազդեցություն է ունենում։ Այս մասին  The Wall Street Journal-ին պատմել է հետազոտական խմբի ղեկավար Վիջայ Յադավը:   

Ըստ Յադավի՝ իր ղեկավարած գիտնականների խումբը պատահական ուսումնասիրություն կանցկացնի տարբեր երկրներից մարդկանց մոտ՝ ուսումնասիրելու տաուրինի լրացուցիչ ընդունման հետեւանքները:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել