• Latest news

Քնի լրացուցիչ մեկ ժամը իջեցնում է արյան ճնշումը. Sleep Health

23 հունվարի, 2024  10:21

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քնի լրացուցիչ մեկ ժամը կարող է իջեցնել արյան ճնշումը եւ կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, գրել է Sleep Health ամսագիրը։

Գիտնականները կենտրոնացել են առողջ մարդկանց գիշերային քնի տեւողությունը մեկ ժամով ավելացնելու ազդեցության ուսումնասիրման վրա՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Փորձին մասնակցել է 18-23 տարեկան 12 մարդ, որոնց մարմնի միջին զանգվածը եղել է 24,5։ Նշվել է, որ մասնակիցները ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնդիրներ չեն ունեցել։

Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները քնել են իրենց սովորական ռեժիմին համապատասխան։ Այդ ընթացքում գիտնականները հավաքել են տեղեկություն քնի տեւողության եւ որակի մասին՝ ակտիգրաֆ ժամացույցի օգնությամբ։ Հետազոտողները գրանցել են նաեւ փորձարկվողների շարժողական սովորությունները ազդրերի ակսելերոմետրերի օգնությամբ ։

Բացի այդ, կամավորները տվել են մեզի եւ արյան նմուշներ նախնական անալիզի համար։ Տեղեկություն է հավաքվել նաեւ նրանց արյան ճնշման մակարդակների, սրտի զարկերի հաճախականության եւ մետաբոլիկ ռեակցիաների մասին՝ ստանդարտ սնունդ ընդունելու պարագայում։

Հաջորդ փորձի ընթացքում (հետազոտության երկրորդ շաբաթ) մասնակիցներին հանձնարարել են մեկ ժամով ավելացնել գիշերային քնի տեւողությունը։ Հաշվարկվել է, որ կամավորներին միջինը հաջողվել է 43 րոպեով երկարացնել գիշերային հանգիստը։ Այս փոփոխությունը, մասնակիցների ինքնազգացողության գնահատման համապատասխան, հանգեցրել է առույգության բարձրացման։ Բացի այդ, քնի տեւողության ավելացումը կապված է եղել սիստոլիկ զարկերակային ճնշման իջնելու հետ։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերականգնմանն անհրաժեշտ ժամանակը, սնունդն ընդունելուց հետո ելակետային մակարդակին հասնելու համար, կրճատվել է։ Սա վկայում է այն մասին, որ օրգանիզմում բարելավվել է գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, ինչը կարեւոր գործոն է շաքարային դիաբետի բուժման եւ կանխարգելման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է