• Latest news

2050 թվականին քաղցկեղի դեպքերը կավելանան 77%-ով. ՄԱԿ

3 փետրվարի, 2024  08:35

Սպասվում է, որ այս դարի կեսերին քաղցկեղի դեպքերն աշխարհում կաճեն մոտ 77%-ով, հայտնում է ՄԱԿ-ը:

2050 թվականին կանխատեսվում է քաղցկեղի ավելի քան 35 միլիոն դեպք՝ 2022 թվականի 20 միլիոնի համեմատ։

Ծխախոտը, ալկոհոլն ու գիրությունը, օդի աղտոտվածության հետ մեկտեղ, աճի հիմնական գործոններն են:

Սպասվում է, որ ավելի հարուստ երկրներում քաղցկեղի դեպքերի ամենամեծ բացարձակ աճը կլինի։

Այնուամենայնիվ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ակնկալվում է քաղցկեղի դեպքերի ավելի բարձր համամասնական աճ, ընդ որում՝ մահացության մակարդակը գրեթե կրկնապատկվի:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականին աշխարհում քաղցկեղի տասը տեսակները կազմել են նոր դեպքերի և մահերի մոտ երկու երրորդը:

Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ձևն էր, գրանցվել է 2,5 միլիոն նոր դեպք: Այն կազմել է բոլոր նոր դեպքերի ավելի քան 12%-ը և մահերի 18,9%-ը (1,8 մլն), ինչը այն դարձնում է քաղցկեղից մահացության հիմնական պատճառը:

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ տարածվածությամբ երկրորդն է՝ աշխարհում 2,3 մլն դեպքով կամ 11,6%-ով, սակայն նրան բաժին է ընկնում մահացությունների 6,9%-: Քաղցկեղի այլ տարածված տեսակներն են եղել կոլոռեկտալ, շագանակագեղձի և ստամոքսի քաղցկեղները:

Կոլոռեկտալ քաղցկեղը մահացության երկրորդ պատճառն է, որին հաջորդում են լյարդի, կրծքագեղձի և ստամոքսի քաղցկեղները: Արգանդի վզիկի քաղցկեղը դարձել է ութերորդ ամենատարածված քաղցկեղի տեսակն աշխարհում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել