• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա։

17 ապրիլի, 2024  01:43

Գիտնականների թիմը` հետազոտող Էնդրյու Մարտինի գլխավորությամբ, հետազոտություն է անցկացրել, որով ուսումնասիրել է նախաճաշի ազդեցությունը աշակերտների սովորելու մոտիվացիայի և դպրոցում նրանց առաջադիմության վրա:

Նրանք նաև պարզել են, թե արդյո՞ք նշանակություն ունի, թե աշակերտներն ուտում են առողջ, անառողջ նախաճաշ, թե ընդհանրապես չեն նախաճաշում:

The Conversation-ում հրապարակած իրենց հոդվածում գիտնականներն ասում են, որ դպրոցականները, որոնք առավոտյան առողջ նախաճաշ են կերել, հետազոտության ժամանակ մոտիվացիայի և առաջադիմության ավելի բարձր մակարդակ են դրսևորել:

Սա նշանակում է, որ, օրինակ, նրանք ավելի ինքնավստահ են եղել և կենտրոնացած բնագիտության դասերին և ավելի բարձր արդյունքներ գրանցել բնագիտական ​​գիտելիքների թեստում:

Մինչդեռ այն աշակերտները, որոնք չէին նախաճաշել, մոտիվացիայի և առաջադիմության ավելի ցածր մակարդակ են ունեցել:

Ընդ որում, գիտնականներին զարմացրել է այն փաստը, որ այն դպրոցականները, որոնք ընդհանրապես չէին նախաճաշել, մոտիվացիայի և առաջադիմության նույն ցածր մակարդակն են ունեցել, ինչ նրանք, որոնք նախաճաշին անառողջ սնունդ են ընդունել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել