• Latest news

Գիտնականներն ապացուցել են առաջին դեղամիջոցի արդյունավետությունը քնի օբստրուկտիվ ափնոեի համախտանիշի բուժման համար

22 հունիսի, 2024  10:52

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները միջազգային գործընկերների հետ համատեղ գլխավորել են առաջավոր հետազոտությունը, որը ցուցադրել է տիրզեպատիդի, որը հայտնի է 2-րդ տեսակի դիաբետի բուժման համար, պոտենցիալը որպես քնի օբստրուկտիվ ափնոեի (ОСА) առաջին արդյունավետ դեղային թերապիա։ Դա քնի խանգարում է, որը բնութագրվում է անկանոն շնչառության կրկնվող դրվագներով վերին շնչուղիների լիակատար կամ մասնակի փակման պատճառով։

New England Journal of Medicine-ում հրապարակված արդյունքները ընդգծում են բուժման արդյունավետությունը ողջ աշխարհում ОСА-ով տառապող միլիոնավոր մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։

Նոր հետազոտությանը մասնակցել է 469 մարդ կլինիկական ճարպակալմամբ եւ ծանրության միջին ու ծանր աստիճանի ОСА-ով։ Մասնակիցները կամ օգտագործել, կամ չեն օգտագործել շնչուղիների ճնշման անընդհատ բարձրացման թերապիա (CPAP)։ Սա քնի ժամանակ ափնոեի բուժման ամենատարածված մեթոդն է, երբ օգտագործվում է սարք շնչուղիները բաց պահելու համար։

Պացիենտներին ներարկել են 10 կամ 15 միլիգրամ դեղ կամ պլացեբո։ Տիրզեպատիդի արդյունավետությունը գնահատվել է 52 շաբաթվա ընթացքում։

Հետազոտողները հայտնաբերել են, որ տիրզեպատիդը հանգեցրել է շնչառության ընդհատման քանակի զգալի նվազման, ինչը կարեւոր է ОСА-ի ծանրությունը գնահատելու համար։

Այս բարելավումը շատ ավելին է եղել, քան պլացեբո ստացող մասնակիցների մոտ։

Որոշ մասնակիցների մոտ, որոնք օգտագործել են դեղը, եղել է շրջան, երբ СРАР-թերապիայի անհրաժեշտությունը վերացել է։ Տվյալները վկայում են այն մասին, որ դեղորայքային թերապիան ինչպես ափնոեի, այնպես էլ ճարպակալման դեմ ավելի արդյունավետ է, քան այդ վիճակներից մեկի բուժումը։

Դեղորայքային թերապիան բարելավել է ОСА-ի հետ կապված այլ ասպեկտներ, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների նվազումը եւ մարմնի զանգվածի բարելավումը։ Առավել տարածված կողմնակի ազդեցությունը, որի մասին տեղեկացվել է, ստամոքսի հետ կապված թեթեւ խնդիրներն են եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է