• Latest news

Բացահայտվել են արյան շաքարի մակարդակն արդյունավետորեն նվազեցնող մթերքները

24 հունիսի, 2024  23:22

Ավստրալական Էդիթ Քոուենի համալսարանի մասնագետները պարզել են, որ տերևավոր կանաչեղենի և խաչածաղկավոր բանջարեղենի օգտագործումը օգնում է կարգավորել արյան շաքարի մակարդակն ու բարձրացնել ինսուլինի նկատմամբ զգայունությունը: Գիտնականները հետազոտության արդյունքները հրապարակել են Journal of Clinical Endocrinology & Metabolism (JCEM) բժշկագիտական հանդեսում:

Փորձին մասնակցել է 25 տարեկանից բարձր ութ հազար մարդ։ Ըստ Planet Today-ի՝ նախ, նրանց խնդրել են լրացնել հարցաթերթիկներ՝ գնահատելու համար իրենց սննդի որակը։ Գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչքան են մարդիկ օգտագործում տերևավոր կանաչեղեն (սպանախ, հազար, համեմի, ցանովի Ճարճրուկ) և խաչածաղկավոր բանջարեղեն (բրյուսելյան կաղամբ, ծաղկակաղամբ, կաղամբ ինչպես նաև՝ բրոկոլի):

Այնուհետև ծրագրի մասնակիցներից վերցվել են արյան նմուշներ՝ որոշելու համար շաքարի, շիճուկի ինսուլինի և ինսուլինի զգայունության մակարդակը և β-բջիջների գործառույթը: Վերջիններս ենթաստամոքսային գեղձի բջիջներ են և գլյուկոզայի հոմեոստազի և ինսուլինի արտադրության մեջ առաջնային նշանակություն ունեն։

Հետազոտությունն իրականացվել է երկար տարիների ընթացքում, մի քանի անգամ թեստեր են արվել։ Պարզվել է, որ տարբեր բանջարեղենի սպառման ավելացման դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ավելի ցածր է եղել։ Մինչդեռ տերևավոր կանաչեղենի և խաչածաղկավոր բանջարեղենի համամասնության աճը նպաստում է ինսուլինի նկատմամբ մարմնի զգայունության բարձրացմանն ու այս հորմոնի մակարդակի կարգավորմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել