• Latest news

«Մեր նպատակն է զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում» - ԱՄՆ մասնագետ

29 հոկտեմբերի, 2014  17:50

ԱՄՆ-ից ժամանած սրտաբան-առիթմոլոգները արդեն 7 վիրահատություն են կատարել եւ մոտ օրերս պլանավորում են եւս 5 վիրահատություն անել։ Երեկ նրանք հայաստանցի սրտաբան-առիթմոլոգ Լուսինե Մխիթարյանի հետ միասին 3 վիրահատություն են արել՝ երկու փորոքային տախիկարդիա եւ մեկ լրացուցիչ անցուղու աբլյացիա։

Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի Սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից Երեւան ժամանած սրտաբան-առիթմոլոգ Քրիս Անդերսոնը պատմել է լրագրողներին ԱՄՆ մասնագետների այցի նպատակների մասին.

«Մեր՝ Հայաստան գալու գլխավոր նպատակն է ստեղծել լավագույն միջավայրը՝ երկրում առիթմիաների բուժումը զարգացնելու եւ բուժման նորագույն մեթոդները ներդնելու համար», - ասել է նա։

Սա բժիշկ Անդերսոնի երրորդ այցն է Հայաստան, եւ, նրա խոսքով, այս ոլորտի զարգացումը Հայաստանում նրա համար ակնհայտ է՝ յուրաքանչյուր այցի ժամանակ նա գիտելիքների, աշխատանքի եւ բժշկական սարքավորումների առումով առաջխաղացում է տեսնում։

Սրտաբան-առիթմոլոգ Մարկ Հարվուդը առաջին անգամ է Հայաստանում. նա, իր խոսքով, եկել է բժիշկ Անդերսոնի հրավերով սրտի ռիթմի խանգարումներ ունեցող պացիենտներին բուժելու եւ Հայաստանում առիթմոլոգիայի զարգացմանը նպաստելու համար։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթով Երեւան են ժամանել մանկական սրտաբան Հրայր Կարապետյանը, միջամտական տեխնիկ Պատրիկ Շին, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Մարկ Հարվուդը եւ Կրիս Անդերսոնը; իրենց այցի ընթացքում նրանք պլանավորում են մոտ 10-15 վիրահատություն իրականացնել՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկուհի Լուսինե Մխիթարյանի հետ միասին, եւ մասնակցել Սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովին։

Բուժհաստատության փոխտնօրեն Միքայել Մանուկյանը իր հերթին նշել է, որ ԱՄՆ մասնագետների այցը շատ կարեւոր է, քանի որ հայ մասնագետներին հնարավորություն է տալիս նրանցից շատ բան սովորել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է