• Latest news

Կովերը կարող են օգնել բուժել Էբոլա տե՞նդը

21 հունվարի, 2015  14:35

Այովա նահանգի SAB Biotherapeutics-ի գիտնականները գենետիկորեն 50 կով են փոփոխել եւ նրանց օրգանիզմում մարդու ԴՆԹ ավելացրել, որի շնորհիվ կենդանիների օրգանիզմները սովորել են մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ Էբոլա տենդի դեմ հակամարմիններ արտադրել:

Այսօր մահացու տենդի բուժման համար հաճախ են ողջ մնացած եւ բուժված հիվանդների պլազման օգտագործում, քանի որ նրանց արյունը հակամարմիններ է պարունակում, որոնք ունակ են պայքարել հիվանդության դեմ (հայտնի չէ՝ արդյոք դա իսկապես օգնում է, բայց ողջ մնացած մի քանի հիվանդ լիտրերով արյուն է նվիրաբերել՝ հույս ունենալով, որ դա կօգնի մյուսներին): Այդպիսի հակամարմիններ են արտադրվում այդ կովերի օրգանիզմում, երբ նրանց լուրջ հիվանդությունների դեմ են պատվաստում: Ուստի, տեսականորեն նրանց պլազման կարող է օգնել բուժել Էբոլա տենդը, եթե այն հիվանդն ստանա:

Գիտնականներն այդ կովերից ամսական կարող են 30-60 լիտր պլազմա վերցնել, որը բավարար է մարդու համար դեղամիջոցի մոտավորապես 500-1000 չափաբաժին ստանալու համար:

Ի սկզբանե, SAB Biotherapeutics ընկերությունն Ամերիկայի վարակիչ հիվանդությունների ռազմաբժշկական հետազոտական ինստիտուտի հետ աշխատում էր հանթավիրուսների դեմ պայքարի մեթոդի վրա: Բայց Աֆրիկայում շարունակական համաճարակի պատճառով նրանք որոշել են կանգ առնել Էբոլա վիրուսի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել