• Latest news

Աղջիկը ծնվելիս որովայնում երկու պտուղ է ունեցել

11 փետրվարի, 2015  12:24

Անգլալեզու Hong Kong Medical Journal գիտական ամսագիրն անդրադարձել է բժշկության մեջ հանդիպող եզակի դեպքերից մեկին՝ «պտուղ պտղի մեջ»  երեւույթին, եւ ներկայացրել  ծնվելիս որովայնում երկու պտուղ կրած աղջնակի պատմությանը: Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ, Չինաստանում. երեխայի որովայնում ի ծնե երկու սաղմ է եղել:

Բժիշկները սկզբում կարծել են, թե երեխան զույգ ուռուցք ունի, հետո, սակայն, պարզ է դարձել, որ նրա որովայնում երկու պտուղ կա՝ 8 եւ 10 շաբաթական:

Այս երեւույթը բժշկության մեջ հայտնի է` «պտուղ պտղի մեջ» կամ տերատոիդ ուռուցք (մանկական տարիքի ուռուցք) անուններով, եւ հանդիպում է 500 000 մեկ երեխայի օրգանիզմում:

Հաղորդվում է, որ վերոնշյալ երկու պտուղներն էլ բավական զարգացած են եղել. յուրաքանչյուրն ունեցել է 4 -ական վերջույթ, ողնաշար, աղիք, կրծքավանդակ, հետույք: Պտուղները պորտալարի հետ կապված են եղել ձեւով ընկերքին շատ նման զանգվածով: Բժիշկները պարզաբանել են, որ պտուղները բեղմնավորվել են աղջկա ծնողների կողմից եւ կարող էին հասունանալ, զարգանալ եւ լույս աշխարհ գալ, սակայն մոր օրգանիզմում ինչ-որ բան սխալ է ընթացել, պտուղներն արդյունքում հայտնվել են իրենց քրոջ որովայնում եւ այնտեղ սկսել են զարգանալ:

 Բժիշկները երեխայի ծնվելուց երկու շաբաթ անց հեռացրել են երկու պտուղները:

Հիշեցնենք, որ վերջերս նման մի դեպք գրանցվել էր Հայաստանում. 2014թ. դեկտեմբերին «Արաբկիր» բժշկական կենտրոնում եզակի վիրահատություն էր տեղի ունեցել, որի ընթացքում 2 ամսական երեխայի որովայնից հեռացվել էր նրա չզարգացած զույգը: Մեր բժիշկները եւս սկզբում կարծել էին, թե երեխայի որովայնում ուռուցք կա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել