Հայաստանի մանկապարտեզների խոհանոցները պետք է համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին, որպեսզի սննդային թունավորումների հավանականությունը նվազագույնին հասցնելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության նիստից հետո հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Հայաստանի գրեթե բոլոր մանկապարտեզներում անհրաժեշտ է սանիտարական վիճակի բարելավման աշխատանքներ իրականացնել՝ ժամանակակից պահանջներին: Պետք է գնահատել իրավիճակը՝ հասկանալու համար, իչ բյուջե է դրա համար անհրաժեշտ», - հայտարարել է Մուրադյանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր