• Latest news

Խոհանոցի ինտերյերը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ

7 հուլիսի, 2015  23:49

Խոհանոցի ինտերյերը կարող է խթանել ավելորդ կալորիաների օգտագործումն ու նպաստել ավելորդ քաշի ի հայտ գալուն, պնդում են գիտնականները:

«Ժամանակակից խոհանոցի դիզայնի ու մեր գոտկատեղի ավելորդ սանտիմետրերի միջեւ կարող է անմիջական կապ լինել», - նշում են հետազոտողները: Ցանկանալով ունենալ բոլոր չափանիշներին համապատասխանող խոհանոց՝ մարդիկ չեն կարող գլխի ընկնել, որ հենց այդ խոհանոցը կարող է ստիպել նրանց ավելի շատ ուտել:

«Օրինակ, ռեստորանային տիպի մեծ ափսեները գեղեցիկ տեսք ունեն, սակայն ստիպում են մեզ ավելացնել սննդի չափաբաժինները: Նույն ազդեցությունն ունի նաեւ մեծ ժամանակակից սառնարանը, որում մարդիկ հակված են պահգել ավելի շատ սնունդ, քանի պետք է», - նշում են փորձագետները:

Իսկ ահա ջերմ դեղին երանգներ ունեցող խոհանոցը նույնպես կարող է նպաստել ավելորդ քաշի ի հայտ գալուն, քանի որ այդպիսի երանգները նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել