• Latest news

Մեկ դեղ ստեղծելու համար 100 տարի ու 7000 գիտնական է պետք

25 սեպտեմբերի, 2015  16:50

Մեկ ազդեցիկ դեղամիջոց ստեղծելու համար անհրաժեշտ են հազարավոր մասնագետներ եւ աշխատանքի տասնյակ տարիներ: Այս մասին հայտնում են ամերիկյան գիտնականները, որոնք փորձել են հաշվել, թե որքան ժամանակ է պահանջվում՝ բժշկության ֆունդամենտալ հետազոտություններից մահացու վտանգավոր հիվանդությունների դեմ նոր դեղերի մշակմանն անցնելու համար:

Հատուկ քարտեզի վրա նշելով հայտնագործությունների հաջորդականությունը ու դիմելով տվյալների մոդելավորման նոր մեթոդների, գիտնականները հետեւել են այն երկու դեղամիջոցների ստեղծմանը նախորդած ուղիներին, որոնք վերջերս են արտոնագրվել ԱՄն –ում ու որոնք կարող են բուժիչ համարվել: Այդ դեղերն են իպիլիմումաբը, որը կիրառվում է մելանոմայի վերջին փուլերում եւ իվակաֆտորը, որն օգնում է մուկովիսցիդոզի որոշ տեսակների բուժմանը:

Հրապարակված գիտական աշխատանքների հղումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իպիլիմումաբի ստեղծման համար պահանջվել է 5700 կազմակերպությունների 7000 գիտնականների աշխատանք եւ այդ աշխատանքը ավելի քան 100 տարի է տեւել: Իսկ իվակաֆտորը հայտնվել է 2500 կենտրոնների 2900 գիտնականների 60 տարվա աշխատանքի արդյունքում:

Հետո հետազոտողները հաշվարկել են տվյալ հայտնագործության մասնակիցներից յուրաքանչյուրի ազդեցությունն ու նշանակությունը: Պարզվել է, որ առանձին «էլիտար» անհատներ շատ ավելի մեծ ավանդ են ունեցել, քան գիտնականների մեծ մասը: Այդ «էլիտար» խմբի հազվագյուտ հատկանիշների գնահատականը կարող է օգնել արագացնել նոր դեղերի ստեղծումը, համարում են հետազոտողները:

Հետազոտությունը ներկայացված է Cell գիտական ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է