• Latest news

Օգտակա՞ր են արդյոք սառեցված մթերքները

13 դեկտեմբերի, 2015  01:55

Այսօր խանութներում պահածոյացված մթերքներին որպես այլընտրանք սառեցված մրգեր եւ բանջարեղեն են առաջարկում: Օգտակա՞ր են արդյոք դրանք:  Դրանցում վիտամիններ պարունակվո՞ւմ են:  Այդ հարցերին պատասխանելուն մեզ օգնել է դիետոլոգ Հասմիկ Աբովյանը:

Մասնագետի կարծիքով, սառեցնելը մրգերը եւ բանջարեղենը երկար պահելու լավագույն միջոցն է: Իհարկե սառեցված մթերքում օգտակար նյութերն անհամեմատ ավելի շատ են, քան պահածոյացվածներում  (որոնց թվին են պատկանում նաեւ կոմպոտները, մուրաբաները եւ ջեմերը):  Վերջիններում վիտամիններ եւ միներալներ գործնականում չկան: 

Սակայն տանը մթերք սառեցնելն այնքան էլ լավ միտք չէ, համարում է մասնագետը. անհամեմատ ավելի ճիշտ է հայտնի,  այդ գործում մասնագիտացած արտադրողների կողմից սառեցված մթերքներ գնել: Հարցն այն է, որ երկար պահելու դեպքում մրգերի եւ բանջարեղենի վիտամինները ոչնչանում են:  Եթե թարմ միրգ գնենք, չենք իմանան, թե երբ են քաղել դրանք եւ որքան երկար են պահել:  Բացի այդ, տանը մենք հզոր սառնարաններ չունենք, որոնք կարողանան վայրկենապես սառեցնել մթերքը. Տնային պայմաններում սառեցումը բավականին երկար է տեւում եւ այդ ժամանակի ընթացքում մթերքները կորցնում են իրենց շատ օգտակար հատկանիշներ:   

Խոշոր արտադրողների կողմից սառեցված մթերքներն ու բանջարեղենը կարող են անհամեմատ ավելի օգտակար լինել եւ ավելի շատ վիտամիններ պահպանել, եթե իհարկե դրանք պատրաստելիս հետեւել են բոլոր ստանդարտներին ու կանոններին. եթե դրանք սառեցրել են շատ հզոր սառնարաններով շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում, եթե դա արել են բերքը հավաքելուց անմիջապես հետո եւ եթե արդեն սառեցված մթերքը պահել են համապատասխան պայմաններում  (հետագայում չեն հալեցվել ու նորից սառեցվել):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել