• Latest news

Գիտնականները խորհուրդ են տալիս վնասակար սնունդն օգտագործել հայելու առաջ

26 դեկտեմբերի, 2015  17:44

Հայելու առաջ ընթրելու սովորությունը կարող է հաջող նիհարելու բանալի դառնալ, պնդում են գիտնականները: Երբ մարդն ուտում է հայելու դիմաց, վնասակար սնունդը նրան այնքան համեղ եւ գրավիչ չի թվում, իսկ օգտակար սննդամթերքը, ընդհակառակը, հայելու առաջ մնում է նույնքան համեղ, որքան առաջ: 

Գիտնականները վստահ են, որ հայելու առաջ սննդի ընդունումը կարող է օգնել` մարդու ռացիոնում կրճատելու այսպես կոչված  «դատարկ կալորիաների» թիվը (դա սննդային ցածր արժեքով եւ ճարպերի ու շաքարի բարձր պարունակությամբ սնունդն է):  

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում իրականացված հետազոտության հեղինակները պնդում են, որ հայելային արտացոլանքը մարդուն շատ կարեւոր տեղեկություններ է տալիս, որոնք շատերն առանց հայելու չեն կարող ստանալ: Հայելին հնարավորություն է տալիս ինքդ քեզ կողքից նայել եւ օբյեկտիվորեն գնահատել սեփական պահվածքը եւ այն մթերքները, որոնք պատրաստվում եք ուտել: 

Բոլոր այդ եզրահանգումները գիտնականները հաստատել են 185 ուսանողի մասնակցությամբ փորձարկման ընթացքում, երբ վերջիններս պիտի ընտրեին թխվածքի եւ մրգային աղցանի միջեւ: Հայելու օգտագործումը ժամանակի հետ մեծացնում էր նրանց թիվը, ովքեր առավել օգտակար աղցաններ էին ընտրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել