• Latest news

«Բժշկական ծառայությունները կգան մարդու մոտ». Հայաստանը նոր շարժական կլինիկա-լաբորատորիա է նվեր ստացել

23 մարտի, 2016  17:35

Առանց թեստավորման ոլորտում հեղափոխության անհնար է բուժման մեջ հեղափոխությունը. շարժական կլինիկան կարող է ամբողջությամբ փոխել մատուցվող ծառայությունների հարացույցը` օգնելով երկրներում առողջապահության ծառայությունների առավելագույն ընդգրկում ապահովել:  Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն:  

«Շարժական կլինիկան լիովին փոխում է մատուցվող ծառայությունների հարացույցը: Արդեն պետք չէ, որ մարդիկ գան ծառայությունների մոտ. ծառայությունները կգան մարդկանց մոտ: Եվ դա  միակ միջոցն է առողջապահության ծառայությունների առավելագույն ընդգրկում ապահովելու», -ասել է նա:

Այսօր` մարտի 23-ին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին աջակցության ռուսաստանյան ծրագրի շրջանակում Հայաստանի առողջապահության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից երկրորդ շարժական բուժական-ախտորոշիչ համալիրն է նվեր ստացել:  

Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան շարժական կլինիկայի հանդիսավոր փոխանցման ընթացքում նշել է, որ Հայաստանում շարժական կլինիկայի գործունեության շնորհիվ աճել է ՄԻԱՎ-ի թեստ անցածների քանակը` կազմելով  100 մարդու կտրվածքով  4.5 մարդ: Շարժական լաբորատորիան կարող է օրական մինչեւ 100 հիվանդ ընդունել, ավելին` նրա օգնությամբ հնարավոր է ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնել դժվար հասանելի շրջաններում, հասնել յուրաքանչյուր մարդու, որը նման թեստավորման կարիք ունի: 

«Մենք հույս ունենք, որ շարժական կլինիկան կծառայի հօգուտ Հայաստանի բնակչության առողջության եւ ապահովություն կտա նրանց, որոնք դրա կարիքն ունեն», - նշել է Աննա Պոպովան:

Ինչպես լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, շարժական կլինիկան օգտագործում են ոչ միայն Հայաստանի շրջաններում, այլեւ Երեւանում. շատ միջոցառումների եւ ակցիաների ընթացքում կլինիկան կանգ է առնում քաղաքի կենտրոնում եւ բնակչության շրջանում անվճար հետազոտություններ է կատարում: Երկրորդ շարժական կլինիկան կօգնի հեշտացնել երկրում ՄԻԱՎ-ի ախտորոշումը  եւ կմեծացնի թեստավորման ընդգրկումը:

Հիշեցնենք, որ առաջին շարժական բուժական-ախտորոշիչ համալիրը Հայաստանին նվեր էր տրվել 2014-ի մայիսին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Չորրորդ համաժողովի ընթացքում:  Շարժական կլինիկան շրջում է երկրի շրջաններում` անվճար, անանուն հետազոտություններ կազմակերպելով տեղի բնակչության շրջանում:   Կլինիկան օգնում է ՄԻԱՎ-ն ի հայտ բերել հեռավոր շրջաններում, որտեղ այդ հիվանդության հետ կապված շատ ծառայություններ քիչ հասանելի են: Միաժամանակ կլինիկան մի շարք այլ ծառայություններ է մատուցում  (ԳՁՀ, արյան ընդհանուր անալիզ եւ այլն), ինչը եւս հեշտացնում է ՄԻԱՎ-ի թեստավորումը. մարդիկ չեն ամաչում օգտվել կլինիկայի ծառայություններից, որովհետեւ ՄԻԱՎ-ի թեստ են անցնում մի շարք այլ անալիզներին զուգահեռ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել