20 տարի օրական մեկ տուփ ծխած մարդիկ լիովին հարմար են դոնոր լինելու համար, ցույց են տալիս վերջին հետազոտության արդյունքները: Դոնորական օրգանների հերթը մեծ է բոլոր երկրներում, եւ վերջին ժամանակներս մասնագետները կասկած էին հայտնում, թե ծխողները կարող են դոնոր լինել:
Մասնագետները վերլուծել են 237 հիվանդի տվյալներ, որոնց թոքերի փոխպատվաստում է արվել 2007-2012 թթ.: Նրանց բաժանել են 3 խմբի՝ 20 տարի օրական մեկ տուփ ծխած դոնորներից թոքեր ստացածներ, ավելի շատ ծխած դոնորների թոքերով մարդիկ եւ ընդհանրապես չծխած դոնորների թոքերով:
Բոլորից շատ ծխած դոնորները մյուս դոնորներից մեծ են եղել: Եվ այդ փաստն ու վատ սովորությունը ոչ մի կերպ չեն ազդել փոխպատվաստման հաջողության վրա: Նույնը վերաբերում է 2 տասնյակ տարի օրական մեկ տուփ ծխած դոնորների թոքերին: Ճիշտ է, հետազոտությունը նվիրված չի եղել ռեցիպիենտներին իրապես տեւական ժամանակ հետեւելուն, հայտնում է Medical News Today-ը:
Եթե արված եզրահանգումները հաստատվեն, դոնորների թիվը կմեծանա դոնորների ցանկում ծխողների ներառելու հաշվին:






