ՄԻԱՎ վարակով ծնված երեխան լիովին ազատվել է վարակից, Բոսթոնում տեղի ունեցած ռետրովիրուսների եւ օպորտունիստական վարակների հարցերով ամենամյա 21-րդ գիտաժողովի ժամանակ հայտնել են լոսանջելեսցի բժիշկները: Ավելի վաղ բնածին ՄԻԱՎ վարակից երեխայի ազատելու նման դեպքի մասին հայտնել էին Միսիսիպի նահանգի բժիշկները:
Երկու երեխաներն էլ ծնվել են ՄԻԱՎ-վարակակիր մորից, որոնք չեն բուժվել: Երկու երեխան էլ ծնվելուց մի քանի ժամ անց ագրեսիվ հակառետրովիրուսային թերապիա են ստացել: Աղջիկը Միսիսիպիից բուժվել է մինչեւ 18 ամիս, երբ բժիշկները կորցրել են նրա հետ կապը: Երբ նրանք նրան 10 ամիս հետո նորից գտել են, նրա արյան մեջ վիրուսի հետք չեն հայտնաբերել:
Աղջիկը Լոս Անջելեսից, որը ծնվել է անցած տարվա ապրիլին, ամբողջ ընթացքում եղել է բժիշկների հսկողության տակ: Չնայած բժիշկները բուժման 6 օրից հետո արդեն նրա արյան մեջ վիրուս չեն գտել՝ նա շարունակել է ընդունել ՄԻԱՎ-ի դեմ ստանդարտ թերապիան, որովհետեւ բժիշկները վստահ չեն եղել՝ նա լիովին բուժվել է, թե դա ժամանակվոր է եղել: Հիմա նրանք կարող են վստահաբար ասել, որ աղջկան բուժել են:






