ՄԻԱՎ-ի դեմ փորձնական դեղամիջոցը փորձարկվել է միայն կապիկների վրա, բայց այն նրանց լիովին պաշտպանել է վարակից երկու հետազոտությունների շրջանակներում, ՄԻԱՎ-ի հարցերով գիտաժողովի ժամանակ հայտնել են գիտնականները:

ՄԻԱՎ-ից եւ այլ սեռավարակներից պաշտպանվելու լավագույն  միջոցը պահպանակներն են: Բայց ոչ բոլորն են դրանք օգտագործում, կամ օգտագործում են, բայց ոչ միշտ, ուստի առողջապահության մարմինները փորձում են կանխարգելման այլ մեթոդներ գտնել, հայտնում է -ը:

ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց բուժման համար օգտագործվող Gilead Science's Truvada դեղամիջոցը եւս օգտագործվում է առողջ մարդկանց կանխարգելման համար:

Մի քանի տարի առաջ միասեռական տղամարդկանց շրջանում կատարված մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ դեղը ռիսկերը կրճատել է մինչեւ 90%-ով:

Նոր հետազոտության մեջ քննարկվել է կանխարգելման առավել գործնական մեթոդ՝ երկարատեւ ազդեցության փորձնական դեղամիջոց GlaxoSmithKline ընկերությունից: Փորձը կատարվել է ՄԻԱՎ-վարակակիր 12 մակակների վրա:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետազոտողները 4 շաբաթը մեկ դեղամիջոցը ներարկել են 6 կապիկի:

Այն կապիկները, որոնց բուժել են երկարատեւ ազդեցությամբ դեղամիջոցով, չեն վարակվել, մնացած կապիկները, որոնք բուժում չեն ստացել, հիվանդացել են, ասում է հետազոտության հեղինակ Ջերարդո Գարսիա-Լերման:

Մեկ ներարկման տեւողությունը ստուգելու համար գիտնականները երկրորդ փորձն են կատարել ու պարզել, որ մեկ ներարկումը կապիկներին պաշտպանում է միջինում 10 շաբաթով: