Աղացած տավարի միսը փոխարինեք հնդկահավի մսով. խորհուրդ է տալիս Fox News հեուստաալիքի դիետոլոգ Տանյա Ցուկերբրոտը: Այդ դեպքում ոչ միայն կտնտեսեք կալորիաներն ու ճարպը, այլեւ ավելի շատ ուտելիք կստանաք, քանի որ հնդկահավի պատրաստված միսը ծավալով աղացած տավարի մսից ավելի շատ է:

Խորհուրդ Տանյայից. սովորական տավարի բուրգերի փոխարեն հնդկահավով բուրգեր կամ պարզապես չիլի պղպեղով հնդկահավ պատրաստեք, որը նույնպես շատ համեղ է, բայց ավելի քիչ ճարպ է պարունակում:

Եթե ճաշատեսակի բաղադրատոմսն ապուխտ է ներառում, ավելի լավ է այն շատ մանր կտրատել եւ հավասարապես տարածել ամբողջ ուտեստի վրա: Այդ կերպ ձեր ուտեստն ավելի քիչ ճարպ եւ կալորիա կպարունակի, բայց ավելի համեղ կլինի, քանի որ հնարավորություն կունենաք ամեն անգամ պատառը բերանը տանելիս վայելել ապուխտի համը:

Ավանդական պաքսիմատները յուղով են պատրաստվում, իսկ դա կալորիաներ է ավելացնում ձեր ուտեստին: Դրա փոխարեն կոտլետի համար պաքսիմատ պատրաստելիս խոշոր աղացած ալյուրով հաց օգտագործեք:

Թթվասերի փոխարեն հունական յոգուրտ օգտագործեք: Այն քիչ կալորիաներ եւ ճարպ եւ սովորական թթվասերից երեք անգամ ավելի սպիտակուց է պարունակում: Հունական յոգուրտը կարելի է օգտագործել աղցան կամ այլ ուտեստ պատրաստելիս:

Իսկ որպեսզի ապուրը թանձր լինի, սերուցքի փոխարեն բանջարեղեն ավելացրեք, լավագույն արդյունքը ստանալու համար՝ խյուսի տեսքով: