Ըստ համաշխարհային վիճակագրության՝ 1000 նորածիններից 3-ի մոտ հայտնաբերվում է լսողական խնդիր:
Բարեբախտաբար, բանիմաց բժիշկների շնորհիվ այդ խնդիրը շատ դեպքերում դառնում է հաղթահարելի:
Այդ բժիշկներից մեկն էլ «Էրեբունի» ԲԿ քիթ–կոկորդ–ականջաբանության բաժանմունքի վարիչ, Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի հիմնադիր, վիրաբույժ Արթուր Շուքուրյանն է, որի շնորհիվ փոքրիկ աղջնակը, բառի ուղիղ իմաստով, վերածնվեց։





