Ծովային մարջանում վերջերս հայտնաբերված սպիտակուցը կարող է կանխարգելել ՄԻԱՎ վարակը։ Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտ ալեձեւ մարջանում հայտնաբերված սպիտակուցը անվանել են կնիդարին, եւ այն  կարող է պաշարել ՄԻԱՎ-ը, ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտություն չառաջացնելով ։ Այդ հատկությունը կնիդարինը դարձնում է հակա-ՄԻԱՎ դեղամջոցների՝ գելերի եւ քսուքների իդեալական բաղադրիչ, տեղեկացնում է Fox News-ը։

Տեսականորեն կանայք կարող են օգտագործել այդ հակա-ՄԻԱՎ գելերն ու քսուքները որպես պաշտպանական միջոց, հույսը չդնելով պահպանակների վրա։

ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտողները փորձարկել են սպիտակուցը ՄԻԱՎ-ի տարբեր լաբորատոր շտամների վրա եւ հայտնաբերել են, որ այն զարմանալիորեն հզոր է։ Պարզվեց, որ սպիտակուցը կապվում է վիրուսի հետ եւ արգելում է Т-բջիջների թափանցումը իմունային համակարգ՝ վիրուսի փոխանցման առաջին քայլը։

NCI գիտաշխատող Կորին Ռամեսսարը համարում է, որ այդ սպիտակուցի գործելակերպը լիովին տարբերվում է այլ սպիտակուցների պահվածքից, «այդ պատճառով մենք համարում ենք, որ կնիդարին սպիտակուցները գործելու յուրահատուկ մեխանիզմ ունեն»։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են ապրիլի 29-ին Experimental Biology 2014 հանդիպման ժամանակ։ Գիտնականները հույս ունեն ավելի շատ սպիտակուցներ ստանալ, ավելի մանրակրկիտ ձեւով նրանց հատկությունները ստուգելու համար։