Գեոմագնիսական փոթորիկների ժամանակ կաթվածի դեպքերն ավելի շատ են լինում՝ համաձայն կաթվածի վերաբերյալ գրականության նոր տեսության, սակայն պարզ չէ, թե ինչ անվտանգության միջոցառումներ է պետք ձեռնարկել։
Գեոմագնիսական փոթորիկները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Երկրի մագնիսական դաշտը խախտվում է արեւային քամիների կամ կորոնար զանգվածային արտանետումների պատճառով։
Նոր Զելանդացի հետազոտողները պարզել են, որ գեոմագնիսական փոթորիկների ժամանակ կաթվածի հավանականությունը 20%-ով ավելի է, քան այլ օրերին, հայտնում է Fox News-ը։
«Արդյունքները մեզ շատ զարմացրեցին», - ասել է ուսումնասիրության առաջատար հեղինակ Վալերի Ֆեյգինը՝ Օքլենդի տեխնոլոգիական համալսարանի կիրառական նյարդագիտությունների դպրոցի ինսուլտի վերականգնման Ազգային ինստիտուտի հետազոտողներից մեկը։
Փոթորիկները կարող են տեւել մի քանի ժամ, իսկ շատ ուժեղ փոթորիկները կարող են նույնիսկ խաթարել արբանյակների գործունեությունը եւ հյուսիսափայլը տեղափոխել շատ ավելի հարավ, քան սովորաբար, ինչպես տեղի ունեցավ այս ձմեռ Բրիտանիայում։ Սակայն հետազոտողները չգիտեն, թե ինչով է բացատրվում փոթորիկների կապը ինսուլտի վտանգի բարձրացման հետ։
Տեսությունը ներառում է կաթվածի վերաբերյալ վեց մեծ ուսումնասիրություններ, որոնցում ներգրավված են եղել 11000 հիվանդներ Եվրոպայից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից։
Ֆեյգինը եւ իր գործընկերները համեմատել են յուրաքանչյուր մասնակցի առաջին կաթվածի տվայլները նույն ժամանակահատվածում Օվկիանոսային եւ մթնոլորտային երեւույթների ամերիկյան ազգային վերահսկողության կենտորնի կողմից ստացված գեոմագնիսական ակտիվության ցուցանիշների հետ։
Ըստ հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են Stroke ամսագրում, գեոմագնիսական փոթորիկների ժամանակ կաթվածի դեպքերը 19%-ով ավելի հավանական են, քան մյուս օրերին:
Ֆեյգինը նաեւ նշել է, որ 2014 համարվում է «առավել արեւային» տարի։
Երկիր մոլորակի մագնիսական դաշտը տարբերվում է՝ կախված Ձեր գտնվելու վայրից։ Բայց գեոմագնիսական փոթորիկները ազդում են բոլոր մագնիսական դաշտերի վրա, եւ ըստ տեսության, նրանք կարծես թե ավելացնում են կաթվածի վտանգը հավասարապես Եվրոպայում եւ Ավստրալիայում։






