Գոյություն ունի աղտոտված մթերք հասկացությունը։ Ըստ ամերիկյան Էկոլոգիական աշխատանքային խմբի (ԷԱԽ) ամենամյա 12 առավել աղտոտված մթերքներից կազմած ցուցակի՝ խնձորն արդեն չորրորդ տարին անընդմեջ առաջին տեղում է, հայտնել է the Medical Daily-ին։
Ի տարբերություն այլ ապրանքների՝ խնձորն ավելի շատ պեստիցիդներով է պատվում, ասում է աշխատանքային խումբը։ ԷԱԽ –ն ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից վերցրել է 48 տարբեր մրգերի եւ բանջարեղենի պեստիցիդների մնացորդների մասին տվյալներ՝ բացահայտելով, որ մթերքների 65%-ի համար դրական պատասխան է ստացվել։
Ըստ Շրջակա միջավայրի գործակալության (ՇՄԳ), պեստիցիդները կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ նյարդերի վնասում, բնածին արատներ եւ քաղցկեղ։ Երեխաներն ավելի են տուժում թունաքիմիկատների բացասական հետեւանքներից, քանի որ նրանց ներքին օրգանները դեռեւս զարգացման փուլում են։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ ներմուծված յուրաքանչյուր նեկտարինը, իսկ խնձորի 99%-ը պարունակել է առնվազն մեկ պեստիցիդ։ Խաղողը պարունակել է մոտ 15 պեստիցիդ։ Այսպիսով, ԷԱԽ-ն հաղորդում է, որ կանաչ տերեւ ունեցող բանջարեղենում առկա են ավելի վտանգավոր թունաքիմիկատներ, քան այլ սննդամթերքների մեջ։ Այդ բանջարեղենի ցանկին են պատկանում կաղամբը, բրաունկոլը, ինչպես նաեւ կանաչ եւ կծու տաքդեղները։
Ստորեւ ներկայացված է ամենաաղտոտված եւ ամենաօրգանիկ մթերքների ամբողջական ցուցակը։
Աղտոտված են՝
1. Խնձոր
2. Ելակ
3. Խաղող
4. Նեխուր
5. Դեղձ
6. Սպանախ
7. Բուլղարական քաղցր տաքդեղ
8. Նեկտարին (ներմուծված)
9. Վարունգ
10. Չերրի լոլիկ
11. Ոլոռ (ներմուծված)
12. Կարտոֆիլ
Օրգանիկ են
1. Ավոկադո
2. Քաղր եգիպտացորեն
3. Անանաս
4. Կաղամբ
5. Քաղցր ոլոռ (սառեցված)
6. Սոխ
7. Ծնեբեկ
8. Մանգո
9. Պապայա
10.Կիվի
11. Սմբուկ
12. Թուրինջ (գրեյպֆրուտ)
13. Կանտալուպա
14. Ծաղկակաղամբ
15. Քաղցր կարտոֆիլ






