Fox News հեռուստալիքով դիետոլոգ  Սինթիա Սասսը առաջարկել է մուգ շոկոլադի պահանջը բավարարելու հինգ հրաշալի միջոց՝ չխախտելով դիետան։

Ավելացրեք այն կոկտեյլի մեջ

Կարելի է շոկոլադի փշուրները ավելացնել կոկտեյլի մեջ, կամ կարելի է ուղղակի կակոյի փոշի ավելացնել։

Ավելացրեք այն վարսակաշիլայի մեջ

Մի փոքր շոկոլադ ավելացրեք օրվա ամենակարեւոր կերակրի մեջ՝ զարդարելով այն բանանի կամ ելակի շերտերով։

Հալեցրեք այն

Հալեցրեք մի քիչ մուգ շոկոլադ, ավելացրեք տաք ջուր (բայց ոչ եռացող), անընդմեջ խառնեք եւ հասցրեք այն եռման ջերմաստիճանի։ Ստացված զանգվածը լցրեք մրգային աղցանների կամ ադիբուդիի վրա՝ ավելացնելով դարչին՝ ըստ ճաշակի ։

Ավելացրեք այն աղի ուտեստների մեջ

Աղի ուտեստների մեջ շոկոլադի ավելացումը այնքան էլ անսովոր բան չէ։ Ավանդական մեքսիկական Մոլ սոուսը պատրաստում են շոկոլադով, չիլիով եւ այլ համեմունքներով։ Սեւ շոկոլադը ավելացնում են նաեւ բուսակերական չիլիի, սմբուկից պատրաստվող  կապոնատա ճաշատեսակի եւ անգամ հումուսի մեջ։ Բարի ախորժակ։