Հայտնաբերվել է նոր բուժման մեթոդ, որը հնարավոր է, կապաքինի ՄԻԱՎ- վարակակիրներին։
Եշիվայի համալսարանի մասնագետները ցուցադրել են, որ ռադիոիմունոթերապիան (ՌԻԹ) ունակ է ոչնչացնելու հակավիրուսային թերապիա ստացած հիվանդների արյան նմուշներից վերցված ՄԻԱՎ-վարակակիր բջիջները:
Բարձրակտիվ հակառետրովիրուսային թերապիան (ԲԱՀՌՎ) արդյունավետ է ՄԻԱՎ-վարակակիրների վիրուսի դեմ պայքարում, բայց այն չի սպանում բոլոր վարակված բջիջները, համաձայն նոր հետազոտության տվյալների:
Ըստ գիտնականների, ՌԻԹ-ն ցիտոտոքսիկ ճառագայթ է արձակում, որը 15-ՄԻԱՎ- վարակակիրների արյան մեջ հաջողությամբ մաքրել է ՄԻԱՎ վարակը
Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ ռադիոիմունոթերապիայի կիրառումը հակառետրովիրուսային թերապիայի հետ համատեղ մի գեղեցիկ օր կկարողանա հաջողությամբ բուժել ՄԻԱՎ-վարակակիրներին:






