ԱՄՆ դաշնային կառավարությունը հաստատել է Gilead Sciences Inc. ընկերության կողմից մշակված հեպատիտ C-ի դեմ երկար սպասված դեղամիջոցը , որն, ինչպես ենթադրվում է, ավելի արդյունավետ կլինի լյարդը քայքայող  վիրուսով վարակված միլիոնավոր մարդկանց համար, տեղեկացնում է Newsmax Health-ը։ 

Սննդի եւ դեղորայքի վերահսկողության կենտրոնը հեպատիտ C-ի հիմնական ձեւերի բուժման  համար հաստատել է Sovaldi հաբերի օգտագործումը նախկինում հայտնի դեղերի հետ մեկտեղ: Ընկերության հետազոտության համաձայն, ամենօրյա օգտագործման Sovaldi հաբերը բուժում են մոտավորապես հիվանդների 90% 12-շաբաթյա բուժման կուրսից հետո:

Gilead Sciences-ի տվյալներով Sovaldi դեղամիջոցի մեծածախ գինը կկազմի $28 000 4-շաբաթյա բուժման կուրսի համար կամ $1000 օրական դեղաբաժնի համար։ 12-շաբաթյա բուժման կուրսը, այսպիսով, կարժենա $84 000։