Da Vinci  կլինիկայի դիետոլոգ Հասմիկ Աբովյանի հետ միասին սննդակարգի ճշգրտման սկզբից 20 օր անց, ինչպես նաեւ ակտիվ ֆիզիկական վարժությունների շնորհիվ ես նիհարել եմ 5,5 կգ-ով եւ կորցրել մի քանի սմ շրջագծից: Դիետոլոգի խոսքով՝ դա շատ լավ արդյունք է, ու հիմա այն պետք է ամրապնդել:

Ես ինձ զգալիորեն թեթեւ ու ավելի լավ եմ զգում, նույնիսկ նախորդ տարվա շալվարը նեղ չէր, բայց ես չեմ պատրաստվում կանգ առնել: Իմ նվազագույն ծրագիրը 70 կգ-ից ներքեւ իջնելն է, իսկ առավելագույն ծրագրի մասին առայժմ չեմ բարձրաձայնում, այն բավական արմատական է: Ես իմ առջեւ կարճաժամկետ եւ հասանելի նպատակներ եմ դնում:

Առաջին փորձությունը, եւ ամենաբարդ փուլն արդեն հետեւում են: Գլխավորը չկա սովի անհաղթահարելի զգացում, քանի որ Հասմիկ Աբովյանի համակարգը հիմնված է այն բանի վրա, որ պետք է ուտել, պարզապես պետք է իմանալ, ինչ ուտել, երբ եւ ինչի հետ:

Քաշ  72,8 կգ  (78,3) կգ

Իրանի շրջագիծ – 91 սմ (100)

Կոնքերի շրջագիծ - 108 սմ (114)

Կրծքի շրջագիծ –103 սմ (106)

Որովայն – 105 սմ (112).