Մեծ Բրիտանիայի սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի համար պատասխանատու պետական անկախ կառույցի` սննդամթերքի ստանդարտների գործակալության (FSA) տվյալներով, մարդկանց ավելի քան 40 տոկոսը հավը եփելուց առաջ լվանում է, ինչի արդյունքում նրանց ձեռքերին, սեղանին, շորերին եւ խոհանոցային պարագաներին, լվացման համար օգտագործվող ջրի կաթիլների միջոցով, մանրէներ կարող են փոխանցվել, հաղորդում է The Independent պարբերականը։ 

Սննդային թունավորման պատճառը, մեծ ի մասամբ, կամպիլոբակտերիա անունը կրող մանրէն է: Այն Մեծ Բրիտանիայում տարեկան ավելի քան 280 հազար մարդու օրգանիզմ է ախտահարում: Թունավորման 5 դեպքերից 4-ի մեղավորը, FSA-ի տվյալներով, վարակված հավն է:

Ճիշտ է` կամպիլոբակտերիայով վարակված մարդիկ սովորաբար այնքան էլ ծանր ախտանիշներ չեն ունենում` առավելապես փորացավ, ուժեղ լուծ եւ սրտխառնոց, այն երբեմն առավել վտանգավոր առողջական խնդիրներ կարող է առաջացնել:

«Մարդիկ հետեւում են խորհուրդներին` լվանում են ձեռքերը հավին դիպչելուց հետո եւ համոզվում, որ նորմալ եփվել է, բայց լվացման պրոցեսը լայն տարածքում ունի, եւ դա շատ լուրջ խնդիր է», - նկատել է FSA-ի գործադիր տնօրեն Քեթրին Բրաունը` հավելելով, որ գործակալությունը քարոզարշավ է սկսել ողջ ցանցի ներսում, սկսած ֆերմերներից` կամպիլոբակտերիայի առկայությունը նվազեցնելու եւ սպանդանոցներում վարակի դեմ ձեռնարկվող անհրաժեշտ քայլերն ապահովելու համար: