Առողջական թե բարոյական նկատառումներից ելնելով, այսօր շատերը բուսակեր դառնալու ցանկություն են հայտնում: Սակայն կենդանական ծագում ունեցող մթերքներից հրաժարվելուց առաջ նախ ամեն ինչ հիմնովին կշռադատել է պետք: Հարց է ծագում` որո՞նք են բուսակերության բացասական կողմերը:
FoxNews-ի հաղորդմամբ, հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակները մարմնի զանգվածի ցածր գործակից ունեն: Բացի այդ, նրանց մոտ բավականին ցածր է շաքարախի, սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայ բուսակեր մարդու օրգանիզմը կարող է հետեւյալ տարրերով սնուցման պակաս ունենալ.
• B12
• Օմեգա-3 ճարպաթթու
• A եւ D վիտամիններ
• Երկաթ
• Ցինկ
• Կալցիում
Սրանք բոլորը կենսական նշանակություն ունեն, ի թիվս այլ կարեւոր գործոնների, էներգիայի եւ տրամադրության կարգավորման համար: Ուստի բուսակերը պետք է անպայման մեծ չափաբաժիններով հետեւյալ սնունդը ընդունի.
• Մրգեր եւ բանջարեղեն
• Ձավարեղեն
• Հատիկաընդեղենային մշակաբույսեր
• Պնդուկ
• Սերմեր
• Լոբի
Եթե մտադիր եք բուսակեր դառնալ, ապա հարկ է նախ բժշկի հետ խորհրդակցել եւ բոլոր դիետիկ ցուցումներին հետեւել:






