49-ամյա կանադացի Սթեյսի Յեպեսը կաթվածի պահին սմարթֆոնով տեսանկարահանել է ինքն իրեն` բժիշկներին համոզելու համար, որ նկատվող ախտանշանները սթրեսի արդյունք չեն, տեղեկացնում է NewsMax Health-ը:
Կինն արդեն մի քանի ամիս է` թմրածությունից եւ խոսքի հետ կապված դժվարություններից է բողոքում, սակայն հետազոտությունները կաթվածի վտանգ չեն մատնանշել, ուստի բժիշկներն այն եզրակացության են եկել, որ նկատվող ախտանշանները սթրեսի արդյունք են:
Սակայն երբ հիշյալ ախտանշանները հերթական անգամ ի հայտ են եկել, ավտոմեքենայի ղեկին նստած կինը հաջողացրել է 90 վայրկյան տեւողությամբ տեսաձայնագրություն կատարել, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է նրա դեմքի ձախ հատվածը «սառում» եւ ինչպես չի ստացվում ձեռքը քթին տանելու հասարակ գործողությունը կատարել:
Բժիշկները դիտել են տեսանյութը եւ Սթեյսիի մոտ իշեմիկ ինսուլտ ախտորոշել:





