Հետերոսեքսուալ տղամարդկանց համեմատությամբ, բիսեքսուալներն ավելի շատ առողջական խնդիրներ ունեն, համոզված են ամերիկացի գիտնականները: Նրանք այս եզրահանգմանն են եկել տարբեր կողմնորոշում ունեցող մի քանի հազար տղամարդկանց շուրջ իրականացված հետազոտության արդյունքում, տեղեկացնում է American Journal of Preventive Medicine պարբերականը:

Մասնավորապես պարզվել է, որ բիսեքսուալներն առավել հաճախ ՄԻԱՎ-ով եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններով են տառապում: Բացի այդ, հետազոտության արդյունքների համաձայն, հիշյալ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդիկ, միասեռականների համեմատությամբ, երկու անգամ քիչ են պահպանակներից օգտվում:

Հետազոտության հեղինակների խոսքով, հիվանդությունների մեծ մասի պատճառը օրալ եւ վագինալ սեքսն է: