Օրգանական կաթը պարունակում է սիրտ-անոթային համակարգի համար օգտակար օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպաթթուների ավելի լավ փոխհարաբերություն, համաձայն Վաշինգթոնի համալսարանի նոր հետազոտության, որը հրապարակվել է PLoS ONE ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են օրգանական եւ անօրգանական կաթի ավելի քան 400 նմուշ: Նրանք կարողացել են պարզել, որ սովորական կաթը պարունակում է օմեգա-6 եւ օմեգա-3 ճարպերի 5:8 փոխհարաբերություն, իսկ օրգանական կաթը՝ 2: 3 փոխհարաբերություն, եւ ինչքան ցածր է այս ցուցանիշը, այդքան ավելի լավ ձեր առողջության համար, նշում է Fox News-ը։
Կաթը եւ օմեգա-3 ճարպաթթուները
Այն դեպքում, երբ օմեգա-6 եւ օմեգա-3 ճարպերի իդեալական փոխհարաբերություն է համարվում 2,3 : 1, արեւմտյան դիետաների մեծամասնությունում այդ փոխհարաբերությունը կազմում է 10: 1-ից մինչեւ 15: 1 ՝ համաձայն հետազոտության հեղինակների: Ինչպես ասաց Վաշինգթոն նահանգի համալսարանի գիտական աշխատակից եւ հետազոտության հեղինակ Դոնալդ Ռ. Դեվիսը , «դա կարող է պայմանավորված լինել օրգանիզմում օմեգա-6 ճարպաթթուների դերի մասին մեր վաղեմի մոլորություններով»:
Երբ ամերիկացիները սկսեցին ավելի շատ օգտագործել օմեգա -6 ճարպաթթուների բարձր պարունակությամբ սննդամթերքներ, օրինակ՝ բուսական յուղեր, օմեգա -6 եւ օմեգա-3 ճարպերի փոխհարաբերությունը նրանց օրգանիզմում աճեց, ինչն այդքան էլ օգտակար չէ:
Ըստ Դեւիսի, հավանաբար օրգանական կաթն առաջարկում է այս ճարպաթթուների լավագույն փոխհարաբերությունը, քանի որ այն ստացել են արոտավայրերում արածած կովերից։
Հատկանաշական է, որ Դեվիսն ու նրա գործընկերները իրենց հետազոտության համար օգտագործել են նորմալ, չճարպազերծված կաթ, եւ պնդում են, որ ճարպերի ցածր պարունակությամբ կամ ընդհանրապես ճարպազերծված կաթը կորցնում է իր օգտակարությունը:






