Կին արտիստների ասոցիացիայի 153-րդ տարեկան ցուցահանդեսի այցելուները Լինա ՄաքՔոլի վրձնին պատկանող՝ «Միսիս Ռուբի Մեյը՝ կանգնած» խորագրով դիմանկարը հեռացնելու պահանջ էին ներկայացրել, քանի որ նկարում պատկերված կինը… բիկինիի գոտու մեղրամոմով էպիլյացիայի հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի, հաղորդում է Medical Daily-ն:
Այդուհանդերձ, առաջնակարգ մասնագետների համոզմամբ, դիմանկարի բեռլինցի հերոսը կարող է օրինակ ծառայել առողջությունը գնահատող կանանց համար: Քանի որ բիկինի գոտու մեղրամոմով էպիլյացիան, որոշ փորձագետների պնդմամբ, կարող է սեռավարակների փոխանցման վտանգ պարունակել: Այդուհանդերձ, երկու երեւույթների կոռելյիացիոն եւ պատճառահետեւանքային կապը հաստատելու համար հետագա հետազոտություններ են հարկավոր:
Լինա ՄաքՔոլիի վերջին աշխատանքներում կանանց՝ սեռական ինքնության արտահայտման ձեւի նկատմամբ հետաքրքրություն է նկատվում: Հեղինակի համոզմամբ, փաստը, որ պատկերասրահի ղեկավարության պահանջով «դիմանկարը ցուցադրման համար անհարիր եւ հեռացման ենթակա է ճանաչվել», խոսում է այն մասին, որ ճիշտ եւ մտահոգիչ թեմա է ընտրվել՝ արծարծման համար:
Դիմանկարի հերոսն իր ընտրությամբ է բիկինիի գոտու մազերը հեռացնելու գաղափարից հրաժարվել: Այդպիսի համարձակ արարքով նա փորձում է ԱՄՆ-ում բնակվող կանանց մեծ մասին հակադրվել, որոնք սեռական հարաբերություններից դրդված են ինտիմ շրջանի մազերի հեռացում նախաձեռնում, իսկ զուգընկերի բացակայության դեպքում՝ հրաժարվում սովորույթից: Այսինքն՝ կանանց մեծ մասը սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրություն դրսեւորելու նպատակով է մեղրամոմով էպիլյացիայի օգնությանը դիմում: Սակայն երբ արդյունքում մաշկին տարբեր միկրովնասվածքներ են պատճառվում, ոչ ոք չի ցանկանում հիշել, որ դա սեռական գրավչության տեսանկյունից ամենեւին էլ ցանկալի երեւույթ չէ:
Մեղրամոմով էպիլյացիայի հետեւանքներից մեկը մազերի ֆոլիկուլների բորբոքումը՝ ֆոլիկուլիտը կարող է լինել, ինչի արդյունքում էլ բազմաթիվ՝ տհաճ անուններ կրող մանրէներ կարող են օրգանիզմ անցնել՝ Staphylococcus aureus, Streptococcus pyogenes, Pseudomonas aeruginosa եւ այլն: Բորբոքումների առաջացման հիմնական պատճառը պրոցեդուրան իրականացնող մասնագետներն են, որոնք կարող են վարակը փոխանցողի դերում լինել: Մեղրամոմով էպիլյացիան նաեւ մաշկին այրվածքներ պատճառելու վտանգով է հղի, ինչը եւս, բնականաբար, չի կարող սեռական ակտիվության խթան համարվել:
Բայց սա դեռ ամենը չէ: Բիկինիի գոտու մազերի հեռացման պրոցեդուրան կարող է լորձամաշկային արգելքի՝ լորձաթաղանթի՝ մաշկի փոխակերպման գոտու դեֆիցիտ առաջացնել, ինչը տարբեր սեռավարակներ ձեռք բերելու վտանգով է հղի: Թեեւ, ինչպես նշեցինք, սա դեռեւս հաստատված փաստ չէ, այդուհանդերձ մեղրամոմով էպիլյացիայի օգնությանը դիմած կանանց խորհուրդ է տրվում պրեցեդուրայից հետո որոշ ժամանակով խուսափել սեռական հարաբերություններից:
Այնպես որ ոչ ոք չի կարող պնդել, թե միսիս Ռուբի Մեյը ամենասեքսուալ արտաքինն ունեցող կնոջ տիտղոսին հավակնելու շանսեր ամենեւին չունի: Դա արդեն ժամանակը ցույց կտա:






