Լսողության հետ խնդիր ունեցող մարդիկ բուժհաստատություն գնալիս հաճախ սուրդոթարգմանչի կարիք ունեն եւ որպես կանոն ստիպված են ինքնուրույն լուծել այդ խնդիրը:

«Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականնությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտության հեղինակ Զարուհի Բաթոյանը ասաց լրագրողներին, որ լսողության հետ խնդիրներ ունեցող կանանց համար այս հարցը բավական լուրջ է: Քանի որ քչերը կարող են իրենց թույլ տալ վարձել թարգմանչի՝ բժիշկի գնալու համար, շատ կանայք ստիպված են իրենց հետ բարեկամների տանել, ովքեր կօգնեն շփվել բժիշկի հետ:

Սակայն խնդիրն այն է, որ ցանկացած մարդ իր՝ առողջական խնդիրները եւ բժիշկի այցի մանրամասները իր հարազատներից եւ այլ մարդկանցից գաղտնի պահելու իրավունք ունի: «Հնարավոր է, որ կինը չի ուզում, որ իր հարազատներից որեւէ մեկն իմանա իր առողջության խնդիրների մասին», - բացատրեց Զարուհի Բաթոյանը:

Բայց քանի որ լսողության հետ խնդիրներ ունեցող կանայք հաճախ ուղղակի ստիպված են բժիշկի այցելել հարազատների հետ միասին, այդ գաղտնիությունը ապահովել հնարավոր չի լինում:

Ինչպե՞ս է կարելի լուծել այս խնդիրը:

Իհարկե, անհնար է, որ կլինիկաները եւ պոլիկլինիկաները հիմնական աշխատող սուրդոթարգմանիչներ ունենան, կամ բոլոր բուժաշխատողները ժեստերի լեզվով խոսեն, նշեց Զարուհի Բաթոյանը: Բայց, նրա կարծիքով, լավ լուծում կլիներ, եթե կլինիկաները ունենային համապատասխան ծառայություն եւ հարկ եղած դեպքում կարողանային թարգմանչի հրավիրեին, որպեսզի կինը ստիպված չլիներ իր հարազատների հետ գալ:

«Դրա անհրաժեշտությունը կա, եւ այն կա արդեն շատ վաղուց», - նշեց Զարուհի Բաթոյանը:

Իհարկե, սա այնքան էլ հեշտ իրականացվող ցանկություն չէ, բայց, Զարուհի Բաթոյանի կարծիքով, ցանկության դեպքում հնարարվոր է այս հարցը ինչ-որ կերպ լուծելու ճանապարհներ գտնել: