Վերջին տանսամյակներին քաղցկեղի գրեթե բոլոր տեսակներով հիվանդ մարդկանց շրջանում մահացության մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվել: Բացառությամբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, որի պարագայում ախտորոշման պահից ի վեր 5 տարիների ընթացքում մահացության մակարդակի ընդամենը մեկ տոկոսի չափով փոփոխոթյուն է նկատվել: Եթե 1970-ական թվականների մեկնարկին հիշյալ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց ընդամենը 2 տոկոսն էր մեկ հնգամյակ ապրում, ապա. ներկայիս վիճակագրությամբ, ցունցանիշը 3 տոկոսի սահմանաչափը չի անցնում:
Բավական է նշել, որ քաղցկեղի մյուս բոլոր՝ առավել հայտնի 21 տեսակներով հիվանդ մարդկանց մահացության միջին ցունցանիշը նշանակալիորեն ցածր է. նրանց կեսին հաջողվում է կրկնակի երկար կյանք ապրել, հաղորդում է NewsMax Health-ը:
Խայտառակ վիճակագրության պատճառն այն է, որ ենթաստամոքսային գեղձի քացկեղը զարգացման ուշ փուլերում է ախտորոշվում եւ, հետեւաբար, ինչպես նաեւ՝ արդյունավետ դեղամիջոցների պակասի արդյունքում, մեկ տարի անց մարդուն կարող է գերեզման հասցնել:
«Ցնցվում եմ՝ մտածելով, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին դեռեւս հաջողվում է այդքան մեծ թվով մարդկանց կյանք խլել: Ահա թե ինչու ենք հետազոտությունների նոր ալիք մեկնարկելու քարոզարշավ նախաձեռնել: Հիվանդության վաղ ախտորոշումը եւ անհրաժեշտ դեղամիջոցների մշակումն այլեւս գլխավոր առաջնայնություն է դարձել մեզ համար», - նշել է Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Հարփալ Կումարը:
«Ընդհանուր առմամբ, քաղցկեղով հիվանդների 50 տոկոսից ավելին ներկայումս ախտորոշման պահից ի վեր առնվազն 10 տարվա կյանք են ապրում, ինչն ակնառու ապացույցն է այն բանի, որ ձեռնարկված հետազոտությունների արդյունքում մարդու կյանքի նշանակալի փոփոխություն է արձանագրվել: Բայց, դժբախտաբար, նույնը բոլորովին չենք կարող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ասել: Բայց մենք կանգ չենք առնելու՝ մինչեւ չկարողանանք բոլոր հիվանդների համար, անկախ քաղցկեղի տեսակից, հավասարաչափ արդյունքներ պահովել», - խոստացել է դոկտոր Կումարը:






