ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները մշակել են ճաղատացման բուժման մեթոդ, որը մի քանի տարուց արդեն հասանելի կլինի կլինիկաներում:
Դուրհեմի համալսարանի եւ Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները ստացել են նոր ֆոլիկուլներ, որոնցից հետագայում մարդկային մազ է աճում:
Մարդու մազածածկ հատվածից ֆոլիկուլներից բջիջների հավաքման տեխնիկան կոչվում է մաշկային թմբիկ : Այդ բջիջները կլոնավորվել էին լոբորատորիայում, հետո փոխպատվաստվել էին մկների մեջքի վրա տեղափոխված մադու մաշկի մեջ:
Գիտնականները օգտագործել են յոթ դոնորների մազային ֆոլիկուլներից վերցրած բջիջներ: Յոթից հինգի դեպքում մկներին փոխպատվատված մաշկի վրա նոր մազեր էին աճել:
Գիտնականները հույս ունեն մոտ ապագայում փորձեր կատարել նաեւ մարդկանց վրա:
«Որոշ դետալներ դեռ մշակման կարիք ունեն՝ փոխպատվաստմասն անկույնը, ցիկլը, մազերի գույնը, բայց հիմնական քայլն արդեն արված է»,- հայտարարել են գիտնականները:
Այս մեթոդը հատկապես կօգնի ճաղատ կանանց: Կլոնավորված բջիջները կարող են օգտագործվել նաեւ այրվածքներից հետո մազեր աճեցնելու համար: Տղամարդկանց ճաղատացման ժամանակ, այս մեթոդը թույլ կտա հին մազերի ֆոլիկուլները վերականգնելու փոխարեն նոր մազեր աճեցնել:
«Մենք կարծում ենք, որ օգտագործել սեփական բջիջները սեփական մազերի վերականգնման համար՝ բժշկության մեջ մեծ քայլ է» ,- հաղորդել են գիտնականները Fox News-ին:






