Էպիլեպսիայի բուժման համար մշակված փորձարարական դեղամիջոցը, հնարավոր է պաշարում է ՄԻԱՎ վարակը:
Լաբորատորիայում մարդկանց հյուսվածքների վրա փորձերի ընթացքում, դեղամիջոցը «հիասքանչ աշխատեց» իմունային համակարգի հիմնական բջիջների քայքայումը կանխարգելելու հարցում, ասաց Սան Ֆրանցիսկոյի Գլադսոնի համալսարանի բժիշկ Ուորներ Գրինը:
Այս աշխատանքի ընթացքում Գրինը եւ նրա գործընկերները հիմնականում ուշադրությունը կենտրոնացրեցին այն բանի վրա, թե ինչպես է ՄԻԱՎ-ը սպանում իմունային համակարգի կենսականորեն կարեւոր CD4:
Նոր աշխատանքը ապացուցում է, որ ՄԻԱՎ-ը թափանցում է այս բջիջների մեջ, բայց ի վիճակի չէ ամբողջությամբ ոչնչացնել դրանց, բջիջներն էլ ի պտասախան հրահրում են իմունային համակարգի մահացու հարձակումը իրենց վրա:
«Դա ավելի շատ ինքնասպանություն է, քան սպանություն», - ասաց Գրինը: «Ես կարծում են, որ դա հիմնական մեխանիզմն է, որի միջոցով CD4 բջիջները հյուծվում են, ինչն էլ ՁԻԱՀ-ի տարբերակիչ նշանն է»:
Էպիլեպսիայի դեմ դեղամիջոցը, որը շուկայում դեռ բացակայում է, պաշարում է իմունային համակարգի հարձակման մեջ հիմնական դերակատարում ունեցող ֆերմենտը:
Նախորդ հետազոտությունները ցույց տվեցին, որ սա անվտանգ է մարդկանց համար, ասաց Գրինը: Այդ պատճառով հետազոտողները դեղագործական ընկերությունների հետ բանակցություն են վարում՝ ՄԻԱվ վարակակիրների շրջանում այս դեղամիջոցը փորձարկելու համար, տեղեկացնում է Fox News-ը։
Գրինն ասաց, որ եթե հետազոտությունը հաջողվի, դեղամիջոցը կիրառելի կլինի ստանդարտ դեղամիջոցների հանդեպ կայուն ՄԻԱՎ- հիվանդների շրջանում: Նա ենթադրեց, որ հնարավոր է նույնիսկ, ֆերմենտը պաշարող դեղամիջոցը կարող է օգնել արմատախիլ անել վիրուսը մարդու օրգանիզմից:






