Գաղտնիք չէ, որ օրգանիզմի նորմալ գործառնականության համար D վիտամինի առկայությունը պարզապես անհրաժեշտ է համարվում: Չափահաս մարդու օրգանիզմն ամեն օր 5-ից 10 մկգ D վիտամինի կարիք է զգում, իսկ ակտիվ աճի տարիքում գտնվող երեխաների մոտ պահանջն ավելի է մեծ է՝ օրական 10 մկգ-ից ավելի:

Հավանաբար գիտեք, որ D վիտամինը օրգանիզմում՝ արեւի ճառագայթների ազդեցությամբ է սինթեզվում: Սակայն տեղյա՞կ եք արդյոք, որ այն կարող է նաեւ սննդամթերքի որոշ տեսակներից փոխանցվել: Այս մասին տեղեկացվածությունը հատկապես աշնանային եւ ձմեռային ամիսների համար է արդիական, երբ ցերեկային ժամերի տեւողության կրճատման հեեւանքով նաեւ վիտամինի՝ օրգանիզմում տեղի ունեցող բնական սինթեզի ծավալներն են կրճատվում:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը սննդամթերքի հետեւյալ՝ D վիտամինի բաղադրությամբ աչքի ընկնող տեսակների ցանկն է ներկայացնում, որի բաղադրիչներն աշնանն ու ձմռանը պետք է սննդակարգի պարտադիր մասը կազմեն՝ վիտամինի՝ օրգանիզմում առկա պակասը լրացնելու համար.

D վիտամինի բաղադրությունը՝ 100 գրամում՝

Ծովատառեխ – 294-1676 մգ

Սաղմոն (պահածոյացված) – 200-800 մգ

Սկումբրիա – 304-405 մգ

Ձվի դեղնուց– 45-390 մգ

Ընտանի թռչունի լյարդ – 55 մգ

Թթվասեր – 50 մգ

Տավարի լյարդ – 45 մգ

Խոզի լյարդ – 44 մգ

Սերուցքային կարագ – 10-150 մգ

Կաթ – 2-10 մգ