Կանադայի իշխանությունները նոր սահմանափակումներ են նախաձեռնել Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա հեմոռագիկ տենդից առավելապես տուժած երեք երկրներից՝ Գվինեայից, Լիբերիայից եւ Սիերա-Լեոնեից ժամանող անձանց համար:

Վերը հիշյալ երկրներից ժամանած զբոսաշրջիկներն այսուհետ 21 օր տեւողությամբ մեկուսացման կենթարկվեն՝ իրենց իսկ տանը կամ մեկ այլ՝ որեւէ բժշկական կենտրոնից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող բնակարանում, հաղորդում է CBC News-ը:

Երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկուսացման ենթարկված մարդիկ տեղեկացված կլինեն բժշկական ծառայությունների հետ կապի միջոցների մասին, ինչպես նաեւ տեղեկատվական նյութեր եւ ջերմաչափ կստանան: Էբոլա տենդը հիշեցնող ախտանշանների դրսեւորման պարագայում անմիջապես հոսպիտալացում կկազմակերպվի: