Միսը շատ օգտակար սննդամթերք է: Մսում պարունակվող անփոխարինելի ամինաթթուները, ուրիշ ոչ մի սննդամթերքում չեն պարունակվում: Օրինակ՝ շատերը հայտարարում են, որ լոբու կամ սոյաի միջոցով կարող են ապահովել օրգանիզմի համար անհրաժեշտ ամինաթթուների քանակը, բայց դա հնարավոր չէ, NEWS.am Medicine-ին ասաց կլինիկական թիվ №1 հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Սրբուհի Թարխանյանը:

Ինչ վերաբերում է այն բանին, որ միսը կարող է վաղ ծերացման պատճառ դառնալ, դա մասնակիորեն առասպել է, քանզի եթե միսն ուտել չափավոր քանակով, ապա մարդու օրգանիզմի համար ոչ մի ռիսկ չի լինի:

Ըստ բժշկի, բնության մեջ չկա ծերացման գործընթացն արագացնող կամ դանդաղեցնող, ինչպես նաեւ  նիհարացնող կամ գիրացնող սննդամթերք: Բոլոր սննդամերքները, այդ թվում միսը, պետք է չափավոր օգտագործել:

Այն ամենը, ինչ բնության կողմից տրված է մարդուն սնվելու համար՝ պետք է ուտել: Միեւնույն ժամանակ պետք չէ կենտրոնանալ մսամթերքի վրա՝ պնդելով , որ «կյանքն առանց խորովածի եւ շաուրմայի կյանք չէ»: Մարդիկ, ովքեր մսի ֆանատ են, հատկապես պետք է սիրեն աղցաններ, քանի որ մեծ քանակությամբ միսը կարող  է մարսողական համակարգի հիվանդությունների պատճառ դառնալ:

Միսն եւ հացը կարելի է միասին օգտագործել, թեպետ շատ ժամանակակից մասնագետներ առագարկում են  անցնել առանձնացված սննդակարգի:  Մինչդեռ այդ երկու սննդամթերքներն էլ պետք է օրգանիզմ թափանցեն քիչ քանակությամբ:  Շատակերությունը կարող է  ստամոքսի դիսկոմֆորտի պատճառ դառնալ, իսկ  մեծ քանակությամբ մսի եւ հացի  օգտագործումը կարող է ստամոքսի , տասներկումատնյա աղու հիվանդությունների պատճառ դառնալ: