Եթե դուք ուզում եք ձերբազատվել տոների ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից, եւ չեք կարող մարզասրահ գնալ, ապա աշխատեք անկողնում: Համաձայն Կանադայի Քվեբեկի համալսարանի նոր հետազոտության, սեքսը նույնքան արդյունավետ է կալորիաների այրման համար, որքան որոշ ֆիզիկական վարժություններ, զորօրինակ ժայռագնացությունը, բայց շատ ավելի հաճելի:
Հետազոտությանը մասնակցել է 20 հետերոսեքսուալ զույգ։ Մեկ ամսվա ընթացքում նրանք շաբաթը մեկ անգամ պետք է սեքսով զբաղվեին, ինչպես նաեւ 30 րոպե վազեին վազքուղու վրա: Համաձայն Telegraph թերթի հոդվածի, երկու գործողության ընթացքում էլ նրանք ծախսված էներգիայի քանակը չափելու համար կրել են հատուկ ձեռքի կապեր: Նրանք նաեւ լրացրել են հարցաթերթիկներ այն մասին, թե ինչքանով են նրանց դուր եկել այս երկու գործողությունները:
Սեքսի ժամանակ մասնակիցները երկու անգամ ավելի քիչ էներգիա են ծախսել, քան վազքի, բայց նույնքան, որքան ժայռագնացության կամ թենիս խախաղալու ժամանակ:
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ սեքսուալ ակտիվությունը ժամանակ առ ժամանակ կարող է դիտարկվել որպես կարեւոր ֆիզիկական վարժություն»,- գրում են հեղինակները: «Բացի այդ, ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ հաղորդել են, որ սեքսուալ ակտիվությունն ավելի հաճելի է, քան 30 րոպեանոց վազքը»:






