Էբոլա տենդով վարակակիրների թիվը հասնում է 18,5 հազարի։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները։
Ըստ կազմակերպության տվյալների՝ համաճարակի սկզբից ի վեր տենդով վարակվել է 18 464 մարդ, որոնցից մահացել է 6841-ը։ Համեմատաբար ծանր կացությունը դեռ Լիբերիայում է պահպանվում, որտեղ 7797-ը վարակակիրներ են, իսկ 3290-ը մահացել են։ Այնուհետեւ հաջորդում է Սիերա Լեոնեն (8273 եւ 2033) եւ Գվինեան (2394 եւ 1518)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ «ազգային մակարդակով Գվինեան, Լիբերիան եւ Սիերա Լեոնեն բավականին հնարավորություններ ունեն» ինչպես հիվանդների բուժման, այնպես էլ մահացածներին համապատասխան սանիտարական կանոններով հուղարկավորելու համար։ Սակայն փորձագետները տեղական մակարդակով որոշ շրջաններում այդ հնարավորությունները անբավարար են համարում, հաղորդում է ТАСС-ը։






